INFOGRAPHICS.AM
Կորոնավիրուսի վիճակագրությունը Հայաստանում
2020 թվականի մարտից սկսած ՀՀ առողջապահության նախարարությունը ամեն օր հրապարակում է նախորդ օրվա դրությամբ 5 թիվ՝ քովիդ հաստատված նոր դեպքերի թիվը, առոջացածների թիվը, թեսթերի թիվը, քովիդից մահերի թիվը (մահերը թոքաբորբից) ու քովիդով հիվանդների մահեր այլ՝ քրոնիկ հիվանդություններից (այսինքն երբ քովիդի պատճառով մարդը մահանում է իր քրոնիկ հիվանդության արդյունքում, այլ ոչ թոքաբորբից)։ Որքանով է տրամաբանական նման բաժանումն անելն թողնում ենք ոլորտի պատասխանատուներին։

Մինչ օրս սիստեմատիկորեն չեն հրապարակվում տվյալներն ըստ մարզերի ու շրջանների, քաղաքային ու գյուղական հարաբերությունը, ծանր ու միջին դեպքերի հարաբերությունը, հաստատված դեպքերի տարիքային բաժանումը, մահերի տարիքային բաժանումը ու շատ այլ տվյալներ, որոնք հնարավոր է գտնել շատ այլ երկների հրապարակվող տվյալներում, ու որոնք թույլ են տալիս հասկանալու վարակի իրական աճման կամ հաղթահարման տեմպերը, ըստ շրջանների գործողությունների արդյունավետությունը կամ անարդյունավետությունը։

Ստորև ներկայացնում ենք հասանելի տվյալների հիման վրա մի քանի վիզուալացում։
Made on
Tilda